Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ եւ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը Կադրում նա կերպարանք է ընդունել աթոռին նստած։  Հրապարակմանը կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Ժաննան կրում էր սեւ, ծաղկավոր, եթերային զգեստ, իսկ կերպարը համալրել էին սեւ երանգի բարձրակրունկները։ 

 

 

 

 

 

 

 NEWS.am STYLE