Յուրաքանչյուր կին գիտի, որ ամենից դժվար է նիհարել կոնքերի ու ոտքերի հատվածում: Այս պատճառով անգամ ամենախիստ դիետաները հաճախ չեն տալիս անհրաժեշտ արդյունքը:
Aysor.am-ը գրում է.
Մարմնի այս հատվածներում նիհարելու համար դիետա պահելը շատ քիչ է: Պետք է նաև զբաղվել սպորտով ու կատարել համապտասխան վարժությունները:
Այնուամենայնիվ, կան դիետաներ, որոնք առավել արդյունավետ են մարմնի այս հատվածները գեղեցկացնելու համար:
Այսպիսով'
Արդյունավետ դիետա' գեղեցիկ կոնքեր և ոտքեր ունենալու համար
Այս դիետայի կարևորագույն պայմանն այն է, որ օրվա մեջ դուք չօգտագորցեք 25 գրամից ավել սպիտակուց: Ընդ որում, դուք ստիպված կլինեք ձեր ճաշացանկից ընդհանրապես հեռացնել հետևյալ մթերքները' յուղոտ միս, կարագ, թթվասեր, չիպսեր, պաղպաղակ, շոկոլադ և առհասարակ բոլոր յուղոտ կերակուրները:
Փոխարենը պետք է շատ միրգ ուտեք, շոկոլադի փոխարեն ուտեք մուրաբաներ ու ջեմեր, նախընտրեք սև հացը, ուտեք բրինձ, ոչ յուղոտ միս, լոբի:
Այս դիետայի մեկ օրվա ճաշացանկը կարող է ունենալ այսպիսի տեսք.
Նախաճաշ' 1%-ոց մածուն կամ յոգուրտ, մեկ կտոր սև հաց, մեկ լոլիկ և ցանկացած միրգ:
Ճաշ' 200գ եփած հավի միս, բանջարեղենից պատրաստված աղցանի մի բաժին, 100մլ չոր գինի:
Ընթրիք' 200-250գ շոգեխաշած բանջարեղեն (լոլիկ, ծաղկակաղամբ և այլն), մեկ խնձոր և 100մլ չոր գինի: