Հորիզոնական գծերը գիրացնում են, սև գույնը նիհարեցնում է, սպիտակի մասին կարող եք մոռանալ, ընդգծող հագուստը ձեզ համար չէ․ այս բոլորը ուղղակի կարծրատիպեր են plus-size  աղջիկների մասին։

 

Իրականում, այժմ նորաձևության ոլորտն այնքան է զարգացել, որ plus-size աղջիկները կարող են կրել այն նույն հագուստը, որը կրում են մոդելային կառուցվածք ունեցող աղջիկները։ Կարևոր է միայն ճիշտ համադրել գույներն ու վստահ լինել, որ տվյալ հագուստը սազում է ձեզ։ Մի ամաչեք, կինը գեղեցիկ է անկախ նրանից, թե քանի կիլոգրամ է կշռում։

 

Կիլոգրամները միայն թվեր են, իսկ իրական գեցկությունը թաքնված է ներսում։ Ճիշտ ընտրված ու ճաշակով հագուստի շնորհիվ դուք կարող եք ազատել ձեր ներքին գեցկությունն ու միայն ընդգծել այն։

 

Ահա, թե ինչպիսի տեսք ունեն տարբեր plus-size  մոդելները։ Նրանք ոչինչով չեն զիջում մոդելային կազմվածք ունեցող աղջիկնեին։