Ladynews.am-ը գրում է.

 

Որքան էլ շտապում եք սկսել նոր օրը, պետք է չանտեսել այս երկու գործողությունները, քանզի դրանք երիտասարդ և գեղեցիկ մաշկի գլխավոր երաշխիքներն են:

 

Մաքրել մաշկը

Շատերը կարծում են, որ մաշկը մաքրել պետք է միայն երեկոյան: Սակայն դա սխալ կարծիք է: Մարդու քնած ժամանակ նրա մաշկը չի քնում, և գիշերվա ընթացքում այն ճապոտում է, քրտնում, առաջանում են մահացած բջիջներ: Հետևաբար'առավոտյան ևս ձեր մաշկը մաքրման կարիք ունի:

Ցանկանո ՞ւմ եք մաշկին վերադարձնել կենսունակություն և առողջ կարմրություն: Դրա համար լվացվելուց հետո մաշկը շփեք սառույցի կտորով: Կարելի է սառեցնել սովորական ջուրը, ինչպես նաև' դրա մեջ ավելացնել խոտեր, օրինակ, երիցուկ:

 

Մաշկի սնուցում

Առավոտյան մաշկի խնամքը լավագույն հնարավորությունն է կենդանի բջիջները հարստացնել սնուցող միջոցներով: Հետևաբար' մի մոռացեք առավոտյան օգտագործել սնուցող քսուքներ, ինչպես նաև հակաօքսիդանտ հատկություններ ունեցող հեղուկներ: Աշխատեք կոսմետիկ միջոցները օգտագործել դուրս գալուց 30-40 րոպե առաջ: