Մարմնագույնը դեռևս նախորդ տարի նվաճել է նորաձության հարթակները: Այս գույնը սազում է բոլորին` առանց բացառության:
Հիշեք մի քանի հիմնական կանոններ և համարձակորեն կրեք այս երանգներով հագուստ.
1. Այս երանգը լավագույնս զուգորդվում է սպիտակ, մոխրագույն, սեւ, շագանակագույն, մուգ կապույտ, մուգ կանաչ եւ վարդագույն երանգների հետ
2. Այն չի սազում կրաքարի, անանուխի, նարնջի, դեղին եւ նեոնային գույների հետ: