Գեղեցիկ կուրծքը ցանկացած կնոջ հպարտությունն է և ցանկացած տղամարդու հիացմունքի առարկան։ Սակայն մարմնի այդ մասն այնքան նուրբ է, որ զանազան հանգամանքների ազդեցության հետևանքով կարող է շատ շուտ կորցնել իր գրավչությունը։
BlogNews-ը չափազանց կարևոր խորհուրդ է տալիս կանանց։ Հետևելով այս կանոններին՝ դուք կկարողանանք շատ երկար պահպանել կրծքերի առաձգականությունը և գրավչությունը։
Սառը ջրով ցնցուղ
Սառը ջրով լոգանքը տհաճ է շատ մարդկանց համար, սակայն այն շատ օգտակար է մաշկի տոնուսը պահպանելու գործում։ Եթե չեք կարող սառը լոգանք ընդունել, ապա օգտագործեք սառույցի կտորներ կամ այլ սառը բաներ՝ կրծքերի մաշկը մշակելու համար։
Ճիշտ կեցվածք
Երբ դուք անկանոն կեցվածք եք ընդունում, դուք ոչ միայն վիզուալ նվազեցնում եք կրծքերի գեղեցկությունը, այլ նաև թուլացնում եք կրծքերի մկանները։ Աշխատեք մշտապես ուղիղ պահել մեջքը և ուսերը. դա օգտակար է Ձեր կրծքերի արտաքին տեսքի համար։
Խուսափեք կրծքի վրա գործադրվող ճնշումից
Աշխատեք չքնել կրծքերի վրա պառկած և մշտապես ընտրեք համապատասխան ներքնազգեստ։ Առաջին հայացքից կրծկալը բարձրացնում է կրծքերը և ավելի գրավիչ է դարձնում դեկոլտեն, սակայն իրականում այն չափազանց վնասակար է կրծքերի առողջության համար։ Այն ոչ միայն անհարմարություն է պատճառում, այլև խախտում է արյան շրջանառությունը։
Ճիշտ ձևով սպորտով զբաղվեք
Սպորտը, իհարկե, օգտակար է Ձեր մարմնի տեսքի և ինքնազգացողության համար, սակայն դա կարող է չափազանց վնասակար լինել կրծքերի համար։ Կտրուկ շարժումները հանգեցնում են նուրբ հյուսվածքների վնասմանը։ Այդ իրավիճակից կարելի է դուրս գալ սպորտային հագուստի ճիշտ ընտրությամբ։ Երբեք մի վազեք կամ ցատկեք առանց պատշաճ կրծկալի։
Խուսափեք արևի ճառագայթներից
Չարաշահելով արևահարվելը՝ առավել ևս առանց արևապաշտպան քսուքի, դուք չորացնում եք մաշկը և փչացնում դրա ճկունությունը։ Սոլյարին կամ լողափը լավագույն վայրերը չեն, եթե ցանկանում եք երկար ժամանակ պահպանել կրծքերի ձևը։