Ունեք ցավեր ծնկների ու մեջքի շրջանում: Դժվարանում եք վեր կենալ, կամ ամեն շարժմանը հետևում է մեջքի սուր կամ բութ ցավ: Խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա: Կամ կարող եք ընդունել մեկ «կախարդական հաբ», որ կունենա կողմնակի ազդեցություն կամ կարող եք վարժություններով շտկել խնդիրը: Aroxj.am-ը ներկայացնում է 5 վարժություն, որոնք կօգնեն խուսափել մեջքի և ծնկների շրջանում ցավերից ու վնասվածքներից:

 

Վարժություն 1:Այս վարժությունը գերազանց ձգում են գոտկատեղը և ծնկները: Նստեք հատակին, դնելով երկու ոտքերը ձեր առջև: Ձեռքերը պետք է հետևում լինեն և աջակցեն ձեզ այդ դիրքում: Թեքեք ոտքերը ձախ կողմ այնպես,որ երկու ծնկները կպնեն հատակին: Մի քանի վայրկյան մնացեք այդ դիրքում, վերադարձեք մեկնարկային դիրքին և կրկնեք աջ կողմում: Եթե առաջին անգամից չի հաջողվում կպնել ծնկներով հատակին, մի արեք դա ուժով: Ժամանակի ընթացքում կստացվի, եթե դուք վարժությունները կատարեք կանոնավոր ձևով:

 

Վարժություն 2: Յոգայում այս վարժությունը կոչվում է «քնած աղավնու կեցվածք»:  Նստեք հատակին և մի ոտքը ձգեք ետ: Երկրորդ ոտքը պետք է ձեր առջև լինի, ծնկի թեքված: Ձեռքերը դրեք առջևում և սկսեք դանդաղ թեքվել առաջ: Հիշեք, որ ծնկները պետք է դիպչեն գետնին: Թեքվեք առավելագույնը, կամաց վերադարձեք մեկնարկային դիրքին: Կրկնեք մի քանի անգամ, այնուհետև ոտքերի տեղը փոխեք և նորից կատարեք նույն շարժումը:


Շարունակությունը` այստեղ: