Սպորտով զբաղվելն, իհարկե, օգնում է նիհարել, սակայն կան մարդիկ, որոնց դա այս կամ այն պատճառով հակացուցված է։ Կարելի՞ է արդյոք նիհարել առանց սպորտի։ Կարելի է, եթե հետևեք այս հասարակ խորհուրդներին․

Ավելի շատ սպիտակուցներ սննդակարգում

Սպիտակուցը շատ կարևոր է ոսկորների առողջությունը պահպանելու համար, բացի այդ, այն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Եթե ձեր սննդակարգում շատ սպիտակուցներ կան, դուք ավելի քիչ սովի զգացում կունենաք, և դա կօգնի ազատվել ավելորդ քաշից։

Ոչ մի քաղցր ըմպելիք

Քաղցր ըմպելիքը ամենավատ բանն է, որ կարող է լինել սննդակարգում։ Էներգետիկները, գազավորված ըմպելիքները, նույնիսկ «բնական» հյութերը իրենցից ներկայացնում են միայն ավելորդ կալորիաներ և ոչինչ ավելին։ Եթե ուզում եք նիհարել, մի խմեք քաղցր ըմպելիքներ, խմեք ջուր, թեյ, սուրճ՝ առանց շաքարի։

Զբոսանքներ

Եթե դուք չեք ուզում կամ չեք կարող զբաղվել սպորտով, գոնե զբոսնեք որքան հնարավոր է հաճախ։ Վերելակից օգտվելու փոխարեն ոտքով բարձրացեք։ Եթե որևէ տեղ կարելի է ոտքով գնալ, մի օգտվեք տրանսպորտից կամ ավտոմեքենայից։

Ոչ մի սթրես

Սթրեսը լավ կազմվածքի թշնամին է։ Փորձեք լինել հանգիստ և անպայման լավ քնեք։

med.news.am