Երբ հարաբերություններում վիճաբանություն է սկսվում, փորձեք օգտագործել հետեւյալ արտահայտություններից մի մեկը.

1.Ի՞նչ կարող եմ անել, իրավիճակը փրկելու համար։

Այսպես դուք ցույց եք տալիս, որ պատրաստ եք փոխզիջման գնալ եւ լուծել այս խնդիրը։

2. Ես պատրաստ եմ լսել քո առաջարկներն ու դիտողությունները, բայց առաջարկում եմ հինգ րոպե մի զվարճալի հոլովակ դիտել։

Սա հիանալի հնարավորություն է լիցքաթափվել ու ավելի բարձր տրամադրությամբ խոսել։

3. Օգնիր հասկանամ, ինչու ես այդպես մտածում։

Այս պարզ եւ հասարակ արտահայտությունը օգնում է ցույց տալ, որ դուք ցանկանում եք հասկանալ դիմացինի միտքն ու կարծիքը այս հարցի շուրջ։

4. Դու հմայիչ ես նույնիսկ բարկացած վիճակում։

Սա ձեզ երկուսիդ կստիպի ժպտալ ու մեծ համակրանք տածել մյուսի նկատմամբ։ Սա կօգնի ճիշտ լուծումներ գտնել։

5. Ինչ ես կարծում, այս իրավիճակը անցյալ տարի մեր ապրած երկրաշարժից ավելի լա՞վ է, թե՞ վատ։  

Այս արտահայտությունը հնարավորություն կտա հիշեցնել, որ դուք միասին մի թիմ եք ու միասին պետք է լուծեք ձեր առջեւ դրված խնդիրները։

6. Արի դադարենք վիճել

Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ձեզ համար հարաբերություններն ու ճշմարտությունը պարզելը ավելի կարեւոր է, քան վիճելն ու միմյանց վիրավորելը։  

7. Կարծում եմ, որ մեկ բաժակ սուրճն ու թեյը կօգնի մեզ լուծել այս խնդիրը։

Սիրելի ըմպելիքը կարող է օգնել ձեզ ավելի թուլացնել լարվածությունը եւ ավելի լավ հասկանալ միմյանց։

Աղբյուրը՝ top.thepo.st