Բառերը չափազանց մեծ ուժ ունեն: Նրանք կարող են օգնել կամ էլ սպանել, մարդուն գրավել կամ էլ վանել: Այսպես է նաև հարաբերություններում:

Որպեսզի հարաբերությունները լինեն առանց վեճերի, երբեք չասեք այս արտահայտությունները:

Բայց․․․
Ես քեզ հավանում եմ, բայց այս վերջին շրջանում շատ ես գիրացել:

Ես քեզ սիրում եմ, բայց հիմա պետք է միայնակ մնամ:

Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ինձ դուր չի գալիս, երբ դու...

Դու
Մարդուն անդադար մեղադրել չի կարելի. պետք է հասկանաք իրար:

Դու չես լվացել ամանները։

Դու չես արել սա։

Դու չես գնել իմ ուզածը։

Դու անդադար...

Ուղղակի այլ կերպ ասացեք: Օրինակ՝ ինձ դուր չի գալիս, երբ մոռանում ես մայրիկիս ծննդյան օրը: Զուգընկերը սիրում է ձեզ և չի ցանկանում վիրավորել ձեզ:

Ես ինքս կանեմ ամեն ինչ
Իհարկե, հաճելի չէ, երբ տղամարդը երկար ժամանակ չի անում ձեր ուզածը: Սակայն, երբ սկսում եք անել տղամարդու գործեր, ձեր զուգընկերը սկսում է իրեն կարևոր չզգալ:

Բաժանվում ենք
Այս արտահայտությունը շատ հզոր է, այդ պատճառով ասեք միայն այն ժամանակ, երբ իսկապես որոշել եք բաժանվել: Ամեն վեճից հետո դա ասել չի կարելի։

Ո՞ւմ ես դու պետք
Չի կարելի իջեցնել դիմացինի ինքնագնահատականը: Պետք է ուղղակի ասել, որ նա ամենալավն է, և որ դուք հավատում եք նրա ուժերին: Դա ամրացնում է հարաբերությունները: