Կանայք հաճախ են անզգույշ արտահայտություններ թույլ տալիս, բայց համաձայնեք' երբ խոսքը վերաբերում է սիրելիի հետ հարաբերություններին, կարելի է ավելի նրբանկատ լինել, քան սովորաբար: Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում 10 տարածված արտահայտություններ, որոնք կարող են ավելորդ լարվածություն մտցնել անգամ ամենաիդեալական հարաբերությունների մեջ:

 

Սիրելիի հետ զրուցելիս մի ասեք.


1. «Դու իմ նապաստակն ես, մռութիկն ես…»: Խուսափեք նմանատիպ փաղաքշանքներից այն ժամանակ, երբ դուք մենակ չեք: Դրանք կարող են այլ անձանց դրդել, թեկուզ ընկերաբար, բայց ծիծաղելու Ձեր սիրելիի վրա, ինչը նրան դուր չի գա: Նման խոսքերի փոխարեն ավելի լավ է օգտագործեք «սիրելիս», «թանկագինս» բառերը:

 

2. «Ախր խոստացել էիր»: Երբեք ասելիքն այսքան կոպիտ մի ձևակերպեք: Տղամարդկանց համար անչափ կարևոր է տված խոստումը ու, հավատացեք, նա Ձեզնից լավ գիտի, որ ինչ-որ խոստում կատարել չի կարողացել: Պետք չէ կոպտորեն մեղադրել նրան և վնասել նրա ինքնասիրությունը: Ավելի լավ է պարզապես կրկնել խնդրանքը:

 

Շարունակությունը` այստեղ: