Life.panorama.am-ը գրում է.

 

Եթե դուք երկար ժամանակ նստած եք մնում համակարգչի առջև, իսկ այնուհետև մեջքի հատվածում ցավեր եք զգում, ապա խորհուրդ ենք տալիս կատարել հետևյալ երկու վարժությունները:

 

- Կանգնեք մեջքով դեպի պատը այնպես, որ մեջքը, ուսերը, պարանոցը և նստատեղը հպվեն պատին: Այսպես մնացեք 2-3 րոպե:

 

- Այժմ պատկերացրեք, որ նստած եք անտեսանելի աթոռի վրա, որի մեջքի հատվածը պատն է, և հենվում եք պատին: Ի դեպ, մարմնի և ծնկների անկյունը պետք է լինի առնվազն 90 աստիճան:

 

Մնացեք այս դիրքով 15 վայրկյան և վերադարձեք ելման դիրք, այնուհետև կրկնեք վարժությունը: