Աշխարհում դժվար է գտնել մի երկիր, որտեղ չկան հաջողակ հայ գործարարներ: Աշխարհի տարբեր երկրների կառավարություններ պատմական տարբեր ժամանակահատվածներում հայերին են վստահել պատասխանատու պաշտոններ և ֆինանսական գործեր: Շատ երկրների կառավարություններ են վստահել հայերին ֆինանսական տարբեր ոլորտներում: Այս պատմական գործընթացը շարունակվում է նաև այսօր:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի 10 խոշորագույն հայ գործարարների ցանկը: Այս ցանկը կազմվել է` ինչպես գործարարության հայտնի չափորոշիչների, այնպես և գործարարների` Հայաստանում, Արցախում և սփյուռքում ծավալած բարեգործական գործունեության հիման վրա:
Քըրք Քըրքորյան: Ըստ ցուցակի` առաջին հորիզոնականում է ամերիկյան հզորագույն կորպորացիաների «Tracinda Corporation»-ի հիմնադիր և նախագահ Քըրք Քըրքորյանը: 1978 թվականին Time ամսագիրը Քըրք Քրքորյանին ընդգրկեց ամենահաջողակ ձեռնարկատերերի ցուցակի առաջին հորիզոնականում:
2005 թվականին Washigton Post հեղինակավոր թերթը Քըրքորյանին դասել է ԱՄՆ-ի պատմության մեջ առավել հաջողված բիզնես ցանկի երկրորդ հորիզոնականում' Բենջամին Զիգելբաումից հետո:
Քըրքորյանը հիմնադիրն է «Միացյալ հայկական հիմնադրամի» և «Լինսի» հիմնադրամի: Հայկական խորհրդի համագործակցության տվյալներով` 1988-2011 թթ. Քըրքորյանն ավելի քան 5 մլրդ դոլար է տրամադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր հայկական կազմակերպություններին: Արժանացել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն պարգևին:
Սթիվեն Կանդարյան: Ցանկի երկրորդ տեղում է «MetLife» ապահովագրական և ֆինանսական կառավարման միջազգային կորպորացիայի նախագահ Սթիվեն Կանդարյանը, ում ունեցվածքը հեղինակավոր «Business Pundit» ամսագիրը գնահատել է 25 մլրդ դոլար:
«MetLife»-ն այսօր էլ աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը: Սթիվեն Կանդարյանը մեկն է այն խոշորագույն հայ բարերարներից, ով նախընտրում է չհրապարակել իր բարեգործական գործունեությունը:
Նա յուրաքանչյուր տարի միլիոնավոր դոլարներ է ներդնում ամերիկահայության հիմնադրամներում և հովանավորում Միացյալ Նահանգների առաջատար լոբբիստական խմբերին:
Էդուարդո Էռնեկյան: Ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող ագենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը «American International Airports» և «Aeropuertos Argentina 2000» ընկերությունների նախագահն է: Նրան են պատկանում 32 օդանավակայան Արգենտինայում և մեկական` Ուրուգվայում, Էկվադորում և Հայաստանում:
Նա համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդը, ինչպես նաև ընդգրկված է Հարավային Ամերիկայի հինգ ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Էռնեկյանը Լատինական Ամերիկայում հայկական կազմակերպությունների գլխավոր ֆինանսական դոնորն է: Վերջին հինգ տարվա ընթացքում նա ներդրել է միլիոնավոր դոլարներ Հայաստանի և Արցախի տարբեր հիմնադրամներում:
Գևորգ Հովնանյան: Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Նյու Ջերսիի խոշորագույն «Hovnanian Enterprises Inc.» շինարարական ընկերության համահիմնադիր Գևորգ Հովնանյանը: Արդեն 1989 թվականին կազմակերպությունը կառուցեց մոտ 30.000 տուն և բնակարան:
Այս պահի դրությամբ` Հովնանյանների կազմակերպությունն ԱՄՆ-ում համարվում է ամենահեղինակավորներից մեկը: Գևորգ Հովնանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ կառուցվեց Նյու-Ջերսիի հայկական եկեղեցին:
1991-ին Գևորգ Հովնանյանը Հայաստանին նվիրեց շինություն Նյու Յորքում, որն այսօր հանդիսանում է ՄՄԿ-ի Հայաստանի առաքելության գրասենյակը: 2006 թվականին Գևորգ Հովնանյանը Հայաստանի օգնության ֆոնդում ներդրեց 2 մլն դոլար:
Ջերարդ Գաֆեսճեան: Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել «West Publishing» աշխարհահռչակ հրատարակչության տնօրենների խորհրդի անդամ և գործադիր փոխնախագահ, «Գաֆեսճեան ժամանակակից արվեստ»-ի թանգարանի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճեանը, ում ստեղծած հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է ներդնում Հայաստանում էլեկտրաէներգիայի ստացման հիդրոգեն աղբյուրների և արեգակնային էներգիայի կուտակման մարտկոցների վրա: Ջերարդ Գաֆեսճյանը բնակվում էր ԱՄՆ-ում:
Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանի բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996 թ-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» 2002 թ-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները:
Բացի այդ, նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ էր:
Վաչե Մանուկյան: Աշխարհի տասը խոշորագույն հայ գործարարների ցանկում ընգրկվել է նաև դեղորայքի և կենսատեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «ՄԱՐՍ» հոլդինգի հիմնադիր և նախագահ բրիտանահայ Վաչե Մանուկյանը: Անգլիա տեղափոխվելուց հետո, նա նշանակվել HSBC բանկի գլխավոր տնօրենի խորհրդական:
2002 թվականին Վաչե Մանուկյանը դարձավ Լոնդոնի «Adelphi» հյուրանոցի սեփականատերը: Մանուկյանը նաև Նորք-Մարաշ բժշկական սրտաբանական կենտրոնի հովանավորներից մեկն է համարվում:
Նա նաև հովանավորում է Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների հայ ուսանողներին: Վաչե Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի Պատվո շքանշանով:
Սերժ Չուրուկը: Հաջորդ ազդեցիկ հայն է համարվում հեռահաղորդակցության հսկա միջազգային «ALCATEL» ընկերության գլխավոր տնօրեն, ֆրանսաբնակ Սերժ Չուրուկը: Նա Ֆրանսիայի հայկական սփյուռքի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է համարվում:
Նրա ֆինանսական աջակցություններն ուղղված էին ոչ միայն Հայ ազգային խմբերի և հաստատություններն, այլև լոբբիստական շահերի ներդրումներին Հայաստանում և Արցախում:
Բացի այդ, Չուրուկը տարեկան հատկացնում մեծ թվով գումար «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը:
Սարգիս Իզմիրլյանը: Սուդանի բամբակի արտադրության գործում մեծ համբավ է վայելել Իզմիրլյանը (բամբակի արքա), ով Խարտումում միաժամանակ բացել է գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման գործարան: 2005-ին Սարգիս Իզմիրլյանն սկսեց Մեծ Բրիտանիայում զբաղվել անշարժ գույքի կառավարությամբ:
Ամեն տարի նա հատկացնում է մեծ թվով գումար գործունեության «Հայաստան» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համար:
Վարդան Սիրմակես: «Franck Muller» բրենդային էլիտար ժամացույցների ընկերության գլխավոր տնօրենը Ֆրանսիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմակեսն է: ժամանակին Վարդան Սիրմակեսը եղել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկը:
Այսօր «Franck Muller» բրենդային էլիտար ժամացույցների պաշտոնական կազմակերպությունը գործում է նաև Հայատանում:
2011 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ նախագահի հրամանագրի` Մարսելում հյուպատոսություն ստեղծելու նախագծին։ Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ- Ռուսիյոն, Միդի-Պիրենեյ տարածաշրջանները և Կորսիկան։
Լևոն Հայրապետյան: Տասներորդ գործարարը «Собеседник» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, հետխորհրդային երկրներում ամենամեծ հայ բարերար Լևոն Հայրապետյանն է:
Շնորհիվ նրա ֆինանսական աջակցության` Արցախում կազմակերպվել էր աննախադեպ միջոցառում, որի ընթացքում ամուսանացան 700 զույգ:
Լևոն Հայրապետյանը հիմնել է հատուկ հիմնադրամ, որն աջակցում է Արցախի երիտասարդ ընտանիքներին: