Երեկ հեղինակավոր "Forbes" ամսագիրը  հայտարարել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց անունները: Այդ ցանկում են  քաղաքական գործիչներ, դերասաններ, երգիչներ: Լավագույն տասնյակում հայտնվել են  քաղաքական գործիչները: Առաջին տեղում է Անգելա Մերկելը, իսկ Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման 6-րդ և 8-րդ տեղերում են: Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայտնվել է 14-րդ հորիզոնականում:

 

Հեռուստատեսության բնագավառում ամենաբարձր վարձատրվող աստղը` Սոֆյա Վերգարան, 32-րդ տեղում է: Ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին զբաղեցրել է 50-րդ տեղը: Լավագույն 100-յակում են երգչուհիներ Շակիրան և Լեդի Գագան, դիզայներներԴիանա Ֆոն Ֆյուրստենբերգը, Միուչչա Պրադան և Տորի Բյորչը, ինչպես նաև սուպերմոդել Ժիզել Բունդհենը:

 

  

Анджелина Джоли:  2014Шакира: фото 2014

                   Անջելինա Ջոլի                                                  Շակիրա

Бейонсе Ноулз: фото 2014София Вергара: фото 2014

                         Բեյոնսե                                                      Սոֆյա Վերգարա

Ангела Меркель: фото

                                                      Անգելա Մերկել