Շատերի ուսանողական տարիների լավագույն հիշողությունները կապված են ուսումնական հաստատության օրիգինալ և անսովոր ավանդույթների հետ: Ավանդույթները հնարավորություն են տալիս ուսանողներին միավորվել, զվարճանալ և անել այն, ինչ նրանք իրական կյանքում իրենց թույլ չեն տա: Բայց կան ավանդույթներ, որոնք հաճախ շատ տարօրինակ են, հանգեցնում են օրենքի խախտման և խանգարում ուսուցմանը:
1. Մերկ մրցավազք
Ամենաանսովոր ավանդույթներից մեկն է, ինչը ներկայումս գործում է ողջ աշխարհի շատ քոլեջներում և համալսարաններում: Սովորաբար, բնակիչների մեծ մասը դժգոհությամբ է ընդունում հանրային մերկացումը: Սակայն, մերկ վազքն այնքան հանրահայտ է դարձել, որ ղեկավարությունը հաճախ այլ անելիք չի ունենում բացի նրանից, որ բերում է ոստիկանության ներկայացուցիչներին՝ ապահովելու ուսանողների անվտանգությունը: Նման միջոցառումներ են անցկացվում են ամենատարբեր վայրերում՝ սկսած փողոցներից, ավարտված ճամբարային գրադարաններում: Իհարկե, ոչ բոլոր ուոսումնական հաստատություններում է ընդունված մերկ. որոշ քոլեջներում ուսանողները դեռևս նախընտրում են հագնել գոնե ներքնազգեստ:
2. Նախնադարյան ճիչ
Այս հայտնի համալսարանական ավանդույթի շնորհիվ ուսանողները կարող են թեթևացնել իրենց սթրեսը` արտաբերելով բարձր խոսքեր հանրակացարանի պատուհաններից: Նման ցնցող իրադարձությունը, սովորաբար, անցկացվում է քննական շաբաթից հետո, երբ լարման մակարդակը գերազանցում է սահմանը և պարզապես անհրաժեշտություն է լինում ազատվել բացասական հույզերից: Ուսանողների սրտով է այս «բարձր» ավանդույթը, բայց ոչ նրանց սրտով, ովքեր մոտ են ապրում լսարաններին և ոչ մի գաղափար չունեն, թե ինչ է իրականում կատարվում:
3. Օհայո նահանգի Համալսարան: Թռիչք դեպի Հայելային լիճ
Օհայո նահանգի ուսանողների մեծ մասը մոլի ֆուտբոլասերներ են: Իրենց թիմին աջակցելուց և երկրպագելուց առաջ, մինչև խաղի սկիզբը՝ նոյեմբերյան ցուրտ գիշերը, ուսանողները կազմակերպում են թռիչք դեպի Հայելային լիճ տոնը. լիճը գտնվում է համալսարանի մոտակայքում: Չնայած այն հանգամանքին, որ ջերմաստիճանը դրսում կարող է իջնել մինչև զրո աստիճան, ուսանողների ամբոխը քայլում է լճի երկայնքնով, երգում զվարճալի երգեր, ապա սուզում սառցե ջրի տակ:
4. Բառնարդ քոլեջ. հսկայական սենդվիչ-սուզանավ
Նյու-Յորքի մասնավոր կանանց ազատական արվեստի քոլեջում կա յուրահատուկ ավանդույթ, որը կապված է խոհարարության հետ: Ամեն աշուն, ուսանողները հավաքվում են միասին եփելու և ուտելու հսկայական սենդվիչ-սուզանավը: Այս սենդվիչի երկարությունը հասնում է ավելի քան 210 մետրի, ինչը յուրաքանչյուր տարի մեծացնում է մոտ 30 սանտիմետրով: Որպեսզի պահպանվի նման անսովոր, բայց «համով ավանդույթը», ամեն տարի պահանջում է հարյուր կիլոգրամ հաց և սննդային լցոնում:
5. Թեքսասի A&M համալսարան. Էգիի խարույկ
Էգգիի Խարույկը (անգլերեն AGGIE-ի էին կոչում ԱՄՆ-ի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին) այն ավանդույթն է, որը պաշտոնապես չի թույլատրվում Թեքսասի A & M համալսարանում, քանի որ դա շատ վտանգավոր է և կարող է վնասակար լինել` ինչպես մարդու առողջության և կյանքի, այնպես էլ գույքի ոչնչացման համար: Սակայն ընդունված արգելքը չի խանգարում ուսանողներին, այլ ընդհակառակը մի տեսակ խրախուսում է նրանց ստեղծելու և կազմակերպելու այդ միջացառումը: Այս ավանդույթն սկսվել է նշվել 1909 թվականից և իրենցից ներկայացնում է հսկա խարույկ ամենատարբեր ծառերի տեսակներից: Ավանդույթը շատ արագ սիրված է դառնում: Բայց, ցավոք, 1999 թվականին այս միջացառումն անցկացնելու արդյունքում կրակի զոհ դարձավ 12 մարդ, իսկ 27-ը վիրավորվեցին: Այդ ժամանակից ի վեր, «Էգիի Խարույկը»` որպես պաշտոնական միջոցառում, հաստատված չէ:
6. Վեսարյան քոլեջ. Սերենադ երգելու ավանդույթ
Այս համալսարանական ավանդույթն անցել է բավականին երկար ճանապարհ իր ծագման օրից: Նախկինում առաջին կուրսեցիները պարզապես հավաքվել և երգեր են երգել ավագ ուսանողների համար: Հիմա այդ ամենին ավելացել են սննդամթերքի պատերազմները և բանավոր վիճաբանությունները: Այս միջոցառումն ավանդաբար անցկացվում է ուսումնական տարվա սկզբին: Յուրաքանչյուր նոր ուսանողների խումբ գրում են երգի խոսքերը, իսկ ավագ ուսանողները գնահատում են նրանց աշխատանքը և ընտրում հաղթողին: Ավանդույթի վերջում երիտասարդները միմյանց վրա են լցնում են տարբեր ալկոհոլային խմիչներ և հյութեր:
7. Կոռնելի համալսարան. Վիշապի օր
Ամեն տարի այս օրը Ճարտարապետական համալսարանի առաջին կուրսեցիներ պատրաստում են հսկա վիշապ, որից հետո երթ է կազմակերպում ողջ համալսարանի շրջակայքով: Երթն սկսելուց առաջ նրանց սպասում են համալսարանի բարձր կուրսի ուսանողները, ովքեր, տեսնելով վիշապն ու նորեկ ուսանողներին, նրանց դիմավորում են գոչոցներով: Երթի վերջում վիշապին այրում են: Այդ ավանդույթը գործում է ավելի քան հարյուր տարի:
8. Մասաչուսեթսի տեխնիկական համալսարան. Ընկնող դդում
Հելոինից առաջ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները կազմակերպում են դդումներ նետելու զանգվածային հավաք, որը ցույց է տալիս գիտության հրաշքները, մասնավորապես, ֆիզիկայի բնագավառում: Կեսգիշերին ուսանողները հավաքվում են ամենաբարձր շենքի շուրջ, որպեսզի հետևեն, թե ինչպես են տանիքից ընկնում է մի քանի տասնյակ խոշոր նարնջագույն դդումներ: Այս ավանդույթի ընթացքում հրավիրվում է նաև DJ: Ըստ ավանդույթի՝ ուսանողներին հագցնում են տոնական տարազներով և մուրում քաղցրավենիք:
9. Սենտ Էնդրյուսի համալսարան. Չամիչի շաբաթ
Չամիչի շաբաթ ավանդույթը գալիս է դարերի խորքից: Առաջին կուրսեցիները տալիս էին ավագ ուսանողներին չամիչ, այն բանի համար, որ նրանք օգնեն նրանց հարմարվել ուսումնական գործընթացին և միանալ նոր թիմին: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել: Հիմա չամիչի շաբաթը, որը տեղի է ունենում նոյեմբերին, մեծ զվարճանք է` ալկոհոլի առատ մասնակցությամբ: Միջոցառման գագաթնակետը սափրվելու փրփուրի համար պայքարն է, որով և ավարտվում է խելագար տոնը, որը տևում է մի ամբողջ շաբաթ:
10. Մերտոնի քոլեջ, Օքսֆորդ. Ժամանակային արարողություն
Հոկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիան անցկացվում է ժամանակային փոփոխություն: Հենց այս պահին է սկսվում ժամանակային արարողության տոնը: Մերտոնի ուսանողները հագնում են համալսարանական հագուստ և կազմակերպում են ակադեմիական ժամերթ՝ ոգելից կոկտեյլների ուղեկցությամբ: Այս ավանդույթն սկսվել է 1971 թվականից և նրա հիմնական և շատ կարևոր նպատակն է պահպանել տիեզերական ժամանակի ամբողջականությունը: