ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 7 կինովավերագրող Լաուրա Փոյտրասը դարձել են Ռիդենաուերի մրցանակի դափնեկիրներ՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը մերկացնելու համար: Այս մասին հաղորդել Է մրցանակի հիմնադիրների պաշտոնական կայքը:

 

«Մենք ընտրել են Էդվարդ Սնուդենին և Լաուրա Փոյտրասին Ազգային անվտանգության գործակալության մերկացման ջանքերի համար, որն ԱՄՆ-ում զբաղվում Էր միլիոնավոր մարդկանց շփումների և նամակագրությունների վերաբերյալ տվյալների անօրինական եւ ոչ սահմանադրական հավաքմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

2004 թվականին Ազգերի ինստիտուտի և Ռուտա Ֆերտելի անվան ընկերության կողմից հիմնված Ռիդենաուերի մրցանակը հանձնվում Է ամեն տարի «Համարձակության համար», «Ճշմարտության համար», «Գրքի կատեգորիա» անվանակարգերում: Իր անվանումն այն ստացել Է ի պատիվ Վիետնամում պատերազմած զինվոր Ռոն Ռիդենաուերի: 1969 թվականին նա դիմել Է ԱՄՆ-ի Կոնգեսին և Պենտագոնին՝ վիետնամցիների այն զանգվածային սպանությունը հետաքննելու խնդրանքով, որն ամերիկացի զինծառայողները կատարել են 1968 թվականին Սոնգմի գյուղում: