Մեծ Բրիտանիայում մայր ու աղջիկ նույն օրը եզրափակիչ փուլ են դուրս եկել գեղեցկության երկու տարբեր ազգային մրցույթներում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
53-ամյա Քաշա Գրիմսը երկրորդ տեղն է զբաղեցրել ամուսնացած կանանց Mrs Galaxy UK բյութի-մրցույթում, իսկ 16-ամյա Միշա Գրիմսը՝ երրորդ տեղը դեռահաս-աղջիկների Miss Teen Galaxy UK մրցույթում:
Ինչպես նշում է հրատարակությունը, Քաշային հաջողվել է առաջ անցնել մրցույթի՝ իրենից 30 տարով փոքր եւ ավելի ցածր տարիքի մասնակիցներից (ամուսնացած բրիտանուհիների մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի կանայք): Նա Mrs Galaxy UK-ի ամենաավագ մասնակիցն էր:
Միշն Գրիմսը, իր հերթին, առաջ է անցել իր ավագ մրցակիցներից: Miss Teen Galaxy UK-ը աղջկա համար դարձել է թվով հինգերորդ գեղեցկության մրցույթը, որին նա մասնակցել է: Միշան հայտնել է, որ ապագայում երազում է Մեծ Բրիտանիան ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում:
Mrs Galaxy UK եւ Miss Teen Galaxy UK մրցույթները Մեծ Բրիտանիայում անցկացվում են 2008 թվականից: Այս մրցույթներից զատ, անցկացվում են նաեւ աղջիկների Junior Miss Galaxy եւ չամուսնացած կանանց Miss Galaxy մրցույթները: