Ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան դարձել է Աստուրիայի արքայադստեր իսպանական հեղինակավոր մրցանակի առաջին դափնեկիրն արվեստի բնագավառում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը մայիսի 6-ին կայացրել է մրցանակի ժյուրին, որը հաղթողին ընտրել է աշխարհի 19 երկրների 31 թեկնածուներից:
Ժյուրին նշել է «Կնքահայր» և «Հայտնությունն այսօր» կինոնկարների հեղինակի բացառիկ ավանդը համաշխարհային կինոարվեստի բնագավառում՝ հատկապես ընդգծելով «իշխանությունն ախտահարած կոռուպցիան և միլիոնավոր մադկանց կյանքեր խլած պատերազմների անհեթեթությունը բացահայտելու հեղինակի ունակությունը»:
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային շնորհված մրցանակը դարձել է առաջինը, որը կրում է Աստուրիայի արքայադստեր անունն այն բանից հետո, երբ պատանի Լեոնորի հայրը դարձավ Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: