ԱՄՆ-ի ՊԵՆ-կենտրոնը ստեղծագործական կարիերայում ունեցած ձեռքբերումների համար մրցանակը շնորհել Է ամերիկացի անվանի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է այդ տարածաշրջանային կազմակերպության ղեկավարությունը, կազմակերպություն, որը մտնում Է մ իջազգային ՊԵՆ-ակումբի կազմի մեջ:
Նաեւ հայտարարվել են ՊԵՆ-կենտրոնի 2015 թվականի գրական մրցանակների դափնեկիրները մյուս կատեգորիաներում: Բանաստեղծ եւ դրամատուրգ Կլաուդիա Ռենկինն հեղինակավոր «Բանաստեղծի մրցանակն» Է ստացել «Քաղաքացին» գրքի համար: Մեգան Դոմին մրցանակ Է շնորհվել «Անարտահայտելին» վավերագրական գրքի համար: Ժուռնալիստիկայի համար մրցանակն ստացել Է Դենիել Ալարկոնը:
ԱՄՆ-ի ՊԵՆ-կենտրոնի՝ ընթացիկ տարվա մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 16-ին Բեւեռլի հիլզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: