PanARMENIAN.Net - Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը դարձել է ամենահեղինակավոր ջազ փառատոներից մեկի՝ «Victoires de la musique» (Երաժշտության հաղթանակը) մրցանակի դափնեկիրը: Փառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Նիսի Ռադիոյի տանը: Ինչպես հայտնում է All music-ը, Համասյանը հաղթել է «Ֆրանսիական արտադրության միջազգային ալբոմ» անվանակարգում «A Fable» ալբոմի համար:
Փառատոնի ժյուրիի կաղմում ընդգրկված է 200 հոգի, այդ թվում փառատոների կազմակերպիչներ, պրոդյուսերներ, լրագրողներ, երաժշտության ուսուցիչներ ու երաժիշտներ:
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց: Ավելի ուշ Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:
1998թ. Երևանի առաջին ջազ-փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազի երկրպագուների համար: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսեց ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված էր տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրեց Ֆրանսիա' միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Միայն 2003թ. նա տարբեր մրցանակների արժանացավ հինգ տարբեր միջազգային մրցույթներում, մասնավորապոես, 3-րդ տեղը՝ Փարիզում ջազ դաշնակահարների միջազգային փառատոնում, 2-րդ տեղը՝ Մոսկվայի ջազ դաշնակահարների առաջին մրցույթում, 1-ը՝ Մոնակոյի ջազ դաշնակահարների միջազգային մրցույթում: 2004թ. թողարկվել է Տիգրան Համասյանի առաջին ալբոմը, որը ձայնագրվել է WORLD PASSION քառյակի հետ:
Տիգրան Համասյանն ունի թողարկված չորս ալբոմ'“World Passion” – 2006, “New Era”- 2007, “Red hail” – 2009, «A Fable»: Այժմ նա հադես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, նոր ստեղծագործություններ է ստեղծում, հրավերներ է ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոներից:
Տիգրան Համասյանը դարձել է ֆրանսիական հեղինակավոր «Victoires de la musique» մրցանակի դափնեկիր
13:46 - 2.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
07/05/15 10:49
Աստուրիայի արքայադստեր մրցանակի առաջին դափնեկիր Է դարձել կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան
20/05/13 17:10
Այսօր Շերի ծննդյան օրն է
25/08/23 11:29
Տիգրան Ավինյանն իր հակափիառով դարձել է Հայկ Մարությանի նախընտրական PR-ի «պատասխանատուն»
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
12/02/21 00:59
«Ավելի հավանական է, որ այս տխմարներից մեկը Նիկոլ Փաշինյանին կառաջադրի որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր». Արմեն Բաղդասարյան
02/11/20 23:59
«Թուրքիան դարձել է աշխարհի ամենախոշոր ահաբեկչական գործակալությունը, իսկ Ադրբեջանը` այն հյուրընկալող երկիրը». նկարիչ Տիգրան Ձիթողցյան
Ամենադիտված
Լրահոս
19:20
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»
12:20
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)