Առանց սեքսի աշխարհի վրա կյանք չէր լինի, և կյանքն էլ հետաքրքիր չէր լինի: Սեքսն անսահման մի աշխարհ է, որն ի հայտ է բերում բազմաթիվ նորանոր ու անմոռանալի զգացողություններ և տպավորություններ: Սակայն մեր երիտասարդ զույգերի մի մասի մոտ կա կարծիք, թե երբ նորապսակների մեղրամիսը վերջանում է, սերն ու մեղրն էլ հետն է վերջանում:
Պատճառը, հավանաբար, միօրինակ ու միապաղաղ սեռական կյանքն է, որն անընդհատ կրկնվում է նույն ձևով՝ լողանալ-զբաղվել սիրով-քնել:
Փորձե՛ք քայլել այդ սովորական ընթացքին հակառակ՝ չթողնելով, որ սովորույթը ձեզնից խլի այն հրաշալի ու անմոռանալի զգացումները, որ կարող է տալ սեքսը:
Որպեսզի չթախծեք ամուսնական առագաստում, այլ այն ձեզ համար լինի անկանխատեսելի, հուզերով ու նոր մարմնական հաճույքներով, քաղցր զգացումներով լի, ձեզ անհրաժեշտ է ընդամենը գործի դնել կանացի երևակայությունը և որքան հնարավոր է՝ շատ նորարարություններ ու փորձարարություններ մտցնել ձեր հարաբերությունների մեջ:
Շարունակությունը` այստեղ: