Ինչպիսի՞ մարդու հետ կցանկանայիք շփվել։ Իհարկե, կենսուրախ եւ դրական էներգիա արձակող որեւէ մեկի։ Ուստի, փայլող հայացքն ու անկեղծ ժպիտը տղամարդուն գրավելու լավագույն միջոցն են։ 

Կախարդական հայացքի տարբերակներ.

Տղամարդու հետ շփում հաստատելու համար «աչքով արեք» նրան ու ժպտացեք՝ ասես թույլ տալով ծանոթանալ ձեզ հետ։ 
Հայտնի է, որ մարդու ակնախնձորները մեծանում են, երբ նա լավ տրամադրություն է ունենում, գրգռված է՝ սեռական առումով կամ հետաքրքված։ Նայեք տղամարդուց հեռու գտնվող ցանկացած առարկայի, ապա հայացքը կտրուկ տեղափոխեք տամարդու վրա։ Մոտ գտնվող առակայի վրա արագ կենտրոնացումից ձեր խնձորակներն անպայման կմեծանան։.
Մի՛ կտրեք տղամարդուց հայացքը, հետո թեքեք նրանից այն եւ կրկին նայեք նրան՝ թարթիչների տակից։ 
Կարեւոր է նկատել, որ գայթակղության մեջ չկան արգելված հայացքներ, գլխավորը, որ նրանք «բեմադրված» տեսք չունենա, այլ հնարավորինս բնական լինեն։

Մազերը

Երկար, մետաքսե, թարմությամբ բուրող սիրելիի մազերը, որոնց հետ այնքան հաճելի է խաղալ, ցանկացած տղամարդու երազանքն է։ Ցուցադրեք նրան ձեր մազերի ամբողջ հմայքը՝ ուղղեք ձեր սանրվածքը կամ շոյեք ձեր մազերը։ Տղամարդուն այդ գործողություններն անկասկած կգրավեն։

Պարանոցը

Մազերի հետ խաղալով՝ աննկատ մերկացրեք պարանոցը։ Դա տղամարդուն ստիպում է սարսռալ։

Դաստակները

Ասես իմիջիայլոց, ցույց տվեք տղամարդուն ձեր դաստակների հակառակ կողմի նուրբ մաշկը։ Դա կարելի է անել՝ իբր թե թեզանիքներն ուղղելիս կամ խաղալով ձեռքի ապարանջանի հետ։

Նրան հպվելը

Մեր մարմինը մշտապես հաճելի հպումների պակաս ունի։ Իսկ զրույցի ժամանակ զրուցակցին խորամանկորեն, թեթեւ հպումը կարող է հեշտությամբ հաճելի տպավորություն ստեղծել եւ նույնիսկ համոզել ձեր տեսակետի իրավացիության մեջ։ 
Օգնեք տղամարդուն սիրահարվել ձեզ։ Հպվեք նրա դաստակներին՝ ինչ–որ բանի հետ համաձայնելիս, հպվեք ուսին հրաժեշտ տալիս։ Հանդիպելիս նույնիսկ պարզ մտերմիկ գրկախառնությունները տղամարդու մոտ վստահություն կառաջացնեն ձեր նկատմամբ։ Ինչ-որ մի բան իբր պատահաբար նետեք հատակին  եւ հպվեք նրան ձեր մետաքսե մազերով։ 
Խնդրեք նրան լուսանկարել կամ տեսագրել ձեզ։ Տվեք նրան տեսախցիկը եւ ցույց տվեք, թե ինչպես լուսանկարել կամ տեսագրել։ 
Եթե երեկույթի ժամանակ դուք նույն շրջապատում եք, մասնակցեք մրցույթին ու հրավիրեք նրան ձեր թիմ։ Հանձնարարությունը միասին կատարելը ոչ միայն կապահովի միմյանց պատահական հպումների հնարավորությունը, այլեւ ձեզ մեկ թիմի կվերածի։

 

 

 

Աղբյուրը՝ Glamour.ru

 

Հետևեք NEWS.am STYLE