Տղամարդիկ գրավելու իրենց միջոցներն ունեն, կանայք՝ իրենց: Ո՞ր խորամանկություններն են տղամարդկանց վրա կախարդական ազդեցություն թողնում:

1. Դու աշխարհի ամենախելացի ու ցանկալի տղամարդն ես

Այո, հարաբերությունների սկզբին կինը համոզում է տղամարդուն դրանում, և վերջինս իսկապես իրեն այդպես է զգում: Գուցե նա հենց այդպիսին է, իսկ գուցե այդպես միայն թվում է, բայց դա միայն շողոքորթություն է: Բայց եթե տղամարդը կնոջ կողքին իրեն լավագույնն է համարում, նա կձգտի դեպի այդ կինը և կցանկանա ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ:

2. Ես թույլ ու անօգնական եմ

Պարտադիր չի, որ տղամարդն իմանա, թե ինչպես ես քո մրցակիցների հախից գալիս, ինչ հեշտությամբ ես լուծում խնդիրներդ կամ որքան լավ ես մեխ մեխում: Դա թող հետո-ի համար: Եթե ցանկանում ես գրավել տղամարդուն, ցույց տուր, որ նա ոչ միայն խելացի ու սեքսուալ է, այլև շատ ուժեղ: Իսկ դու անպաշտպան էակ ես. համարձակ, բայց անպաշտպան: Դրա հետ մեկտեղ դու վախենում ես թույլ երևալ:

3. Քնքուշ, նուրբ, բարի

Դու կերակրում ես անտուն շներին, մասնակցում ես բարեգործական ակցիաներին կամ պարզապես հաճույքով օգնում ես նրանց, ովքեր քո օգնության կարիքն ունեն: Նա գիտի, որ դու բարի ու անշահախնդիր ես, և դա նրան հիացնում է: Բացի այդ' դու քնքուշ ու հեզ էակ ես, իսկ դա չի կարող չհիացնել:

4. Հնազանդվելու և իրենը պնդելու միջև

Խելացի կինը գիտի, թե երբ է պետք համաձայնել տղամարդու հետ, թեև հոգու խորքում համաձայն չէ: Երբ կինը հնազանդ տոնով գլուխն իջեցնում է ու շշնջում. «Լավ…», դա կնոջ հաղթանակն է, թեև տղամարդը կհամարի, որ ինքն է հաղթել: Սկզբից այդպես կհամարի, հետո կսկսի մտածել. արդյո՞ք ճիշտ է վարվել: «Ինչո՞վ ուրախացնեմ նրան, չէ՞ որ նա այնքան լավն է, որ հրաժարվում է իր սկզբունքներից ու պլաններից հանուն ինձ»: Բայց պահ կգա, երբ դու կանես այն, ինչ մտադրվել ես, և կանես այնպես, որ նրա զայրույթը կփոխվի լուռ հիացմունքով. «Նա նաև համարձակ է և ոչ այդքան պարզ ու հասարակ, ինչպես մտածում էի: Պետք է նրան ամուր պահեմ կողքիս»:

5. Աջակցություն և հոգատարություն

Եվ արդեն, երբ նա սիրահարվում է քեզ, երբ ամեն օր հանդիպում եք, դու շրջապատում ես նրան սիրով ու հոգատարությամբ: Դու հետաքրքրվում ես նրանով, հոգ ես տանում նրա մասին, ուրախացնում ես նրան, և այդ ամենը փոխադարձ է: Բայց ամենակարևորն այն է, որ դու հասկացնում ես նրան, որ չնայած անսահման սիրուն' ինքդ քեզ դու ավելի շատ ես սիրում: Այդպես ավելի անկեղծ կլինի: Նա հասկանում է, որ դու արդեն թողել ես նրան քո կյանք, ավելին՝ պատրաստ ես կիսել այն իր հետ, բայց մի պայմանով. նա չի փորձի փոխել քեզ, կհարգի քո հետաքրքրություններն ու անհատականությունը, իշխելու փոխարեն կսիրի քեզ:

Եթե ուշադիր լինեք և անկեղծ հետևեք վերոնշյալ կետերին ոչ թե խորամանկությունից, այլ սիրուց ելնելով, ձեր սիրելիին ընդմիշտ կպահեք ձեր կողքին: