Կինը յուրաքանչյուր դեպքում պետք է կին մնա: Ցավոք, մեզանից շատերը դրա մասին մոռացել են:
Նրա համար առեղծված դարձեք, անընթեռնելի գիրք, որը նա կցանկանա բացահայտել և կարդալ:
Մի վախեցեք նրան կորցնել: Եթե վախենաք, ապա շատ շուտ նրա համար խամաճիկ կդառնաք: Ցույց տվեք, որ առանց նրա դուք շատ անելիքներ ունեք:

 


Մի նվաստացեք: Հարգեք ինքներդ ձեզ: Եթե պետք է ընտրեք արժանապատվության և ընկերությունը շարունակելու միջև՝ միշտ ընտրեք արժանապատվությունը:
Անհասանելի եղեք: Միանգամից հանդիպել մի համաձայնվեք: Նույնիսկ եթե առաջին իսկ հանդիպումից դուք ուշագնաց եք լինում, վեհ մնացեք:

 


Դուք միանգամից նրան պետք է ցույց տաք, որ դուք թուլամորթ չեք և չի կարող ձեզ հետ ցանկացած ձևով վարվել:
Տղամարդու համար մայր մի եղեք: Չի կարելի նրա մասին չափազանց շատ հոգ տանել:
Ինքնավստահություն ճառագայթեք: Մի համեմատեք ձեզ նրա մյուս ընկերուհիների հետ: Դա անմտություն է: Դուք ավելին արժեք:

 


Մի մոռացեք ձեր տղամարդուն հաճոյախոսություններ անել: Նրանք դա շատ են սիրում:
Եվ վերջում. Սիրեք ինքներդ ձեզ , և մյուսները նույնպես կսիրեն ձեզ: Եթե կինը հարգում և սիրում է իրեն, ապա տղամարդիկ նրան համապատասխանաբար կվերաբերվեն: