Ի՞նչ հագուստով եք դուք սովորաբար գնում ռեստորանում ընթրելու: Թերևս կոկտեյլի կամ երեկոյան հագուստով: Իսկ ահա Ռիհաննան նման դեպքի համար ընտրել էր "Simone Rocha"-ից լրիվ թափանցիկ կիսաշրջազգեստ, որը պարզորոշ ցուցադրում էր նրա վառ վարդագույն ներքնազգեստը: Նրան լուսանկարել էին պապարացցիները` Լոս Անջելեսի ռեստորաններից մեկից դուրս գալու ժամանակ:
Ռիհաննան ամբողջ ուժով ձգտում է պահպանել վատ աղջկա կերպարը. նկարահանվում է բաց տեսարաններով հոլովակներում և ֆոտոշարքերում, ընկերություն է անում ոչ այն տղաների հետ, ում հետ արժե և, իհարկե, մարմնավորում է պրովոկացիոն կերպարներ: