Երգչուհի Ռիհաննան անակնկալ է մատուցել երկրպագուներին` Ինստագրամի իր միկրոբլոգում հրապարակելով անկեղծ լուսանկար:
32-ամյա հայտնի երգչուհին հանդես է եկել կիսամերկ` կրելով միայն մանուշակագուն շորտեր և խոշոր զարդեր: Պատշգամբում` լողավազանի ֆոնին արված կադրում Ռիհաննան ձեռքով ծածկել է իր մերկ կուրծքը:
Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է դիջեյ Popcaan-ի երգերից մեկի տողերով. «Չեմ ուզում, որ այսօր քեզ վրա ներքնազգեստ լինի, փոքրիկս»,- գրել է նա: