![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/221059.png&w=300&h=200&mt=1581442420)
2003 թվականին ամուրի դարձած վիետնամցի Լե Վանը ծանր է տարել իր կնոջ մահը, գրում է Net News Vietnam-ը:
Բանը հասել է նրան, որ տղամարդն սկսել է քնել կնոջ գերեզմանի մոտ: Սակայն, կնոջ հուղարկավորությունից մեկ ամիս անց անձրևներ են սկսվել և տղամարդն այլևս չի կարողացել քնել գերեզմանատանը՝ բաց երկնքի տակ:
Այդ ժամանակ էլ Լե Վանը դեպի կնոջ դագաղը տանող ստորգետնյա թունել է փորել, որպեսզի կարողանա քնել նրա հետ: Իմանալով դրա մասին՝ նրա երեխաները սարսափահար են եղել և արգելել են վիետնամցուն այցելել իրենց մոր գերեզման:
Բայց, այնուամենայնիվ, հուսալքված տղամադու մոտ նոր միտք է հղացել: Նա փորել է կնոջ գերեզմանը, հանել նրա ոսկորները և դրել իր կնոջ պատկերով պատրաստված գիպսե արձանի մեջ: Դրանից հետո նա արդեն 17 տարի է, ինչ քնում է իր կնոջ դիակի հետ:
Լե վանի երեխաները չեն ընդունում իրենց հոր արարքը և պահանջում են հողին վերադարձնել իրենց մոր ոսկորները: Բայց ահա տղամարդու թոռնուհին սիրում է խաղալ իր «տատիկի» հետ:
Նշենք, որ վիետնամցին ամեն օր լվանում է արձանը, հագուստներ հագցնում նրան և թարմացնում դիմահարդարումը:
![](https://lurer.com/disc/11-02-20/5d60df513204d43c1256cee9defd06de.jpg)
![](https://lurer.com/disc/11-02-20/879cf7cc794312b292a9e9bdc216a67a.jpg)
![](https://lurer.com/disc/11-02-20/645b2cb64bd216093d01d56df5331d1a.jpg)