ArmՏtar.am-ի հետ Սոս Ջանիբեկյանը զրուցեց իր հայրիկի՝ Կարեն Ջանիբեկյանի հետ նույն ֆիլմում հանդես գալու, իր ուժեղ և թույլ կողմերի, դերերից հրաժարվելու և շատ այլ հարցերի մասին։
Գիտենք, որ մարտին մեծ էկրան կբարձրանա «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը։ Կխոսե՞ք այդ մասին, ինչպե՞ս եղավ հրավերը, կերպարի ընտրությունը։
Մեծ կինոյի կնքահայրս Հովհաննես Գալստայնն է, ով առաջին անգամ ինձ 15-16 տարեկանում նկարահանեց «Խճճված զուգահեռներ» ֆիլմում: Նրա կինը՝ Մարինե Զաքարյանը, որպես դեբյուտ որոշել էր Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա ֆիլմ նկարահանել։ Երբ ծանոթացա սցենարին, արդեն գիտեի, թե ինչ անձնակազմ է աշխատելու, գիտեի, որ հայկական, արժեքավոր և ճաշակով բան է լինելու. առաջարկն ընդունեցի և նկարահանվեցի։
Ֆիլմի չորս պատմություններից մեկում հորս հետ պետք է խաղայի, իսկ դա բացառիկ երևույթ էր, քանի որ մենք միասին երբեք չէինք խաղացել։ Իսկ հորս հետ որպես դերասան լինել մեկ կադրում, դա մեծ պատիվ էր ինձ համար, նաև հետագայում իմ թոռների և պատմության համար: Կար նաև այն զգացումը, որ կանգնած ես մեծ դերասանի կողքին ու քննություն ես հանձնում: Նկարահանումներն անցան շատ լավ և ես ուրախ եմ, որ նկարահանվել եմ այդ ֆիլմում: Չորս պատմություներից մեկում գլխավոր հերոսին եմ մարմնավորում, իսկ մյուսներում արդեն հորս հետ ենք հանդես գալիս երկրորդական, երրորդական դերերում:
Շարունակությունը` այստեղ: