Երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանին առավել հայտնի դարձրեց «Full house» սիթքումը, որում նա մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին: Ներկա ժամանակահատվածում համարվելով երիտասարդ և պահանջված դերասանուհիներից մեկը՝ նա չի հեռանում ամսագրերի շապիկներից և ազդեցիկ միջոցառումների բեմերից: Life.panorama.am-ը զրուցել է Արփի Գաբրիելյանի հետ՝ երգչուհու և դերասանուհու մասնագիտությունների միջև ընտրության, ԱՄՆ հաճախակի դարձած այցերի նպատակների, անձնական կյանքի և այլ թեմաների շուրջ:

-«Ի տարբերություն ԱՄՆ-ի հանդիսատեսիՀայաստանի հանդիսատեսը քննադատ է,բայց լավն է»սա հարցազրույցներից մեկում Ձեր 

արված արտահայտությունն էի՞նչ է նշանակումոր ամերիկահայ հանդիսատեսի հետ դուք Ձեզ ավելի լա՞վ եք 

զգումգուցե հնարավոր էոր մի օր վերջնականապես տեղափոխվեք ԱՄՆ:


Այս արտահայտությամբ ես նկատի չեմ ունեցել, որ ամերիկահայ հանդիսատեսը ավելի լավն է, պարզապես, երկար ժամանակ Հայաստանից հեռու ապրելով սփյուռքահայ հանդիսատեսը, հայրենիքի կարոտից ելնելով, քննադատ աչքերով չի նայում արտիստներին: Ինձ համար հայ հանդիսատեսը և հեռուստադիտողը ամենալավն են անկախ նրանց աշխարհագրությունից: Ի վերջո, նրանց շնորհիվ է, որ մենք կանք որպես հանրային մարդ: Իսկ ինչ վերաբերվում է իմ՝ ԱՄՆ-ում ապրելուն, պետք է նշեմ, որ ես երբեք կյանքս չեմ պլանավորում և այս հարցում ևս չեմ կարող ասել, թե ապագայում ինչպես կդասավորվի՝ կտեղափոխվե՞մ այնտեղ մշտական բնակության, թե ոչ:

 

Շարունակությունը` այստեղ: