Արտիստուհու վիճակի մասին սարսափելի հայտարարություն է արվել։ Սկանդալային բլոգեր Լենա Միրոն ենթադրում է, որ Անաստասիա Զավորոտնյուկը շուտով կլքի աշխարհը ։
Նա արձանագրել է, որ հայտնի դերասանուհու հարազատները հրաժարվում են կոնկրետ ինչ-որ բան ասել։ Նրա խոսքով՝ դերասանուհու ընտանիքի բոլոր հայտարարությունները լղոզված են եւ դրանից կարելի է ենթադրել, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդ է, դա քննարկման ենթակա չէ, իսկ բուժման համար գումար է անհրաժեշտ:
Ես կարծում եմ՝ գործն ամենեւին էլ լրագրողների միջամտությունից խուսափելու ցանկության մեջ չէ։ Լրագրողները խառնվել, խառնվում եւ խառնվելու են անկախ ամեն ինչից։ Իսկ մարդիկ զվարճացրել, զվարճացնում եւ զվարճացնելու են իրենց այն խոսակցություններով, քանի դեռ Նաստյան, կներեք, չի մահանա», – հայտարարել է Միրոն։ Նա ենթադրել է, որ արտիստուհու մոտ ուղեղի ուռուցքի այս տեսակն է, որն անբուժելի է, օրինակ, գլիոբլաստոմա, որից 2015 թվականին մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն:
Բլոգեր բացատրել է, թե ինչ է իրենից ներկայացնում «գլիոբլաստոման»․ սա նշանակում է մեկ բան, որ շուտով հիվանդը կմահանա. «Հարյուրից մեկի մոտ է տեւում մինչեւ հինգ տարի, ընդ որում՝ այդ հինգ տարիների ընթացքում նա կվերադառնա վիրահատական սեղան եւ քիմիաթերապիայի կուրսեր կանցնի, քանի որ գլիոբլաստոման վերստին աճելու հատկություն ունի», – նշել է Միրոն:
Միրոյի խոսքով՝ նման ախտորոշմամբ մարդկանց ճնշող մեծամասնությունը մեկ տարի էլ չի ապրում։ Սա, բլոգերի կարծիքով, Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքի լռության պատճառն է:
Նա հավելել է, որ այն հրապարակելն ամբողջ աշխարհին բացահայտ ասելն է, որ մարդը շուտով չի լինի, եւ այն բուժել հնարավոր չէ: «Խոսքը ամիսների, գուցե շաբաթների մասին է», – հայտարարել է բլոգերը: