Մեդիսոնի Վիսկոնսյան համալսարանի գիտնականները բացահայտել են Երկրի վրա մարդկանց բնակեցման եւ մարդկային քաղաքակրթության առաջացման առանցքային պատճառներից մեկը: Այս մասին գրում է Phys.org-ը:
Հետազոտողները հետեւել են կլիմայի եւ բուսականության փոփոխությանը Աֆրիկայում Արաբիայում եւ Միջերկրական ծովի շրջաններում վերջին 140 հազար տարվա ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ 125 000 տարի առաջ Աֆրիկայի հյուսիսային շրջանում եւ Արաբական թերակղզում նկատվել է ամառային մուսոնային անձրեւների քանակի ավելացում: Ինչը բերել է Սահարայի եւ Արաբական անապատների մակերեսների կրճատմանը: Միջերկրական ծովի շրջակայքում եւ Լեւանտեում նույնպես մեծացել է տեղումների քանակը ձմռանը:
Այս փոփոխությունները պայմանավորված են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքով: Հյուսիսային կիսագունդը ամռանն ավելի մոտ է եղել Արեգակին, քան հարավայինը, իսկ ձմռանը՝ հեռու: