Tert.am-ը գրում է.

 

Բրիտանացի գիտնականները մարդկային աչքի նոր շերտ են հայտնաբերել, որի վնասվածքը գլաուկոմայի առաջացման պատճառ է դառնում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով British Journal of Ophthalmology-ին:

Պրոֆեսոր Հարմինդեր Դուայի հայտնաբերած նոր շերտն ի պատիվ գիտնականի անվանել են Դուա:

Այս շերտը գտնվում է եղջերաթաղանթի ներսում և իրենից ներկայացնում է ցանցային կառուցվածքով սեպաձև գիծ:

Գիտնականների կարծիքով այն պատասխանատու է աչքի ամբողջական խոնավեցման գործընթացի համար, այդ իսկ պատճառով նոր շերտի վնասվածքը գլաուկոմայի առաջացման պատճառ է դառնում: