Life.panorama.am-ը գրում է.

 

Գիտնականները պարզել են, որ տեկիլան իր մեջ պարունակում է հատուկ տեսակի շաքար, որը կարող է օգնել մարդկանց ազատվել գիրությունից և շաքարախտից:

 

Բնական շաքարի հատուկ տեսակը, որը հայտնաբերվել է այն բուսատեսակի մեջ, որից պատրաստվում է տեկիլան, նպաստում է գլուկոզայի մակարդակի իջեցմանն արյան բաղադրության մեջ, միևնույն ժամանակ օգնում է գեր մարդկանց կիլոգրամներ կորցնել: Ըստ մեքսիկացի գիտնականների` շաքարի այդ տեսակը մարսվող չէ, ուստի չի բարձրացնում շաքարի պարունակությունն արյան մեջ:

 

Այսպիսով, շատերի կողմից այդքան սիրելի տեկիլան նաև օգտակար է: