Իսպանացի սննդաբան Այթոր Սանչեսն անվանել է ամենապարզ և մատչելի մթերքը, որը սննդակարգում ընդգրկելու դեպքում կարող եք արագ նիհարել: Ըստ Սանչեսի՝ դրանք ձվերն են, գրում է La Vanguardia-ն:
Մասնագետը շեշտել է, որ չնայած ձվերը չունեն ճարպ այրող հատկություններ, մեծ քանակությամբ սպիտակուցներն օգնում են երկար ժամանակ հագեցած մնալ:
Միևնույն ժամանակ, ինչպես հավելել է Սանչեսը՝ կրճատվում է նաև կալորիաների ընդունման ընդհանուր քանակը: