Սկսած այն փաստից, որ Բեյոնսեն դեռևս դեռահաս լինելով` 5 դոլար վճար էր վերցնում իր ելույթների համար մինչև այն, որ նրա պատկերը կարելի է տեսնել ամբողջ աշխարհի գովազդային վահանակների վրա, մենք այսօր կներկայացնենք 25 փաստ, որ դուք չգիտեիք Բեյոնսեի մասին:
Նրա ամբողջական անունը Բեյոնսե Ժիզել Քարթեր-Նոուլզ է (Beyoncé Giselle Carter-Knowles).
Նա ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 4-ին Հյուսթոնում, Թեքսաս նահանգում:
Նա ունի հնդկացիական, աֆրիկյան, իռլանդական և ֆրանսիական արմատներ:
Դեռևս երեխա ժամանակ Բեյոնսեն իր ելույթները դիտելու համար իրենց տանը հյուրընկալված մարդկանցից 5-ական դոլար էր վերցնում:
Երբ տակավին երիտասարդ էր, նա հաղթեց վոկալիստների դպրոցական մրցույթում` կատարելով Ջոն Լենոնի «Imagine» երգը:
Բեյոնսեի հայրը ստիպում էր նրան երգեցողության ընթացքում վազել շուրջ մեկ կիլոմետր, որպեսզի զարգացնի նրա տոկունությունը:
"Dangerously in Love" անվանումով նրա դեբյուտային ալբոմը նրան Գրեմմի բերեց:
Նրա նախկին թիկնապահ «Թզուկը» 272 կգ քաշ ուներ և մի անգամ նրա պատճառով վերելակը կանգ առավ 2 հարկերի միջև: Արդյունքում նա ազատվեց աշխատանքից:
Նրա մայրը` Թինա Նոուլզը, վարսավիր է և հագուստի նկարիչ է: Նրա հայրը` Մեթյու Նոուլզը, ձայնագրման ընկերության մենեջեր է:
Բեյոնսեի անունը տեղ է գտել 30-ը չբոլորած ամենահարուստ հայտնիների ցուցակում` ըստ Ֆորբսի, և նրա ընդհանուր մաքուր եկամուտը կազմում է 80 մլն դոլար:
2010 թվականին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները Բեյոնսեին և Ջեյ Զիին անվանեցին «Ամենամեծ եկամուտն ունեցող աստղային զույգ» այն բանից հետո, երբ նրանք այդ նույն տարում միասին աշխատեցին 122 մլն դոլար:
Ջեյ Զին մի անգամ իր երգերից մեկում պատմել է այն մասին, որ մինչև իրենց դստեր` Բլյու Այվիի ծնունդը, Բեյոնսեն երեխա է վիժել և այդ մասին Բեյոնսեն նույնիսկ պատմել է իր վավերագրական ֆիլմում:
Բեյոնսեի հղիության մասին լուրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում որպես հաղորդագրություն, որը "Twitter" սոցցանցում մեկ վայրկյանում ամենամեծ արձագանքը ունեցավ:
Ծնվելուց 2 տարի անց, նրանց դուստրը` Բլյու Այվի Քարթերը, դարձավ ամենափոքր մարդը, ով երբևէ հայտնվել է հիթ-շքերթներում, իսկ նրա լացի ձայնը ձայնագրված է Ջեյ Զիի «Փառք» (Glory) անվանումով երգում:
Բեյոնսեի ձայնը որակվում է որպես մեցցո-սոպրանո:
«Sasha Fierce»-ը Բեյոնսեի ալտեր էգոն էր, որը ստեղծվել էր 2003 թվականին, որպեսզի օգնի Բեյոնսեին հաղթահարելու ամաչկոտությունը բեմի վրա: Երգչուհին «Allure Magazine»-ին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել 2010 թվականին, ասել է, որ իրեն այլևս պետք չէ բեմական կերպար:
9. Նրա կեղծանուններն են Բեյ, Բի, Քվին Բի և Փոփ երաժշտության արքայադուստր:
8. Նրա քույրը` Սոլանժը, նույնպես հաջողակ երգչուհի է:
7.Նա Գրեմմիի պատմություն մուտք գործեց 2010 թվականին, երբ դարձավ առաջին կին արտիստը, ով մեկ երեկոյի ընթացքում շահեց միանգամից 6 Գրեմմի:
6. Նա համասեփականատեր է Մայամիում գտնվող գտնվող տան և այլ անշարժ գույքի, ինչպես նաև ունի սեփական տուն Լոնդոնում:
5. Այսօր նրա սեփական կապիտալը կազմում է շուրջ 300 մլն դոլար, իսկ նրա ամուսին Ջեյ Զիինը` 500 մլն դոլար:
Բեյոնսեն ունի նաև մի քանի այլ բիզնեսներ: Նա իր մոր հետ միասին հիմնել է «Դերեոնի տուն» հագուստի գիծը (House of Deréon), իսկ անվանումը ծագում է նրա տատիկի`Ագնես Դերեոնի անունից:
3.Նա նաև օծանելիքի մի քանի գիծ է թողարկել, ներառյալ «Heat»-ը և «Pulse»-ը.
Նրա հասակը 167 սանտիմետր է:
Բեյոնսեն Հումանիտար օգնության համաշխարհային օրվա դեսպան է եղել (World Humanitarian Day) 2012 թվականին: