Երգչուհի Ռիհաննան նոր ֆոտոսեսիայի է մասնակցել Vogue ամսագրի համար, որի հեղինակները լուսանկարիչներ Մերտ Ալասը և Մարկուս Պիգոտն են: Երգչուհին ֆոտոսեսիային մասնակցել է Marchesa, Ralph Lauren, Saint Laurent և Tom Ford բրենդների զգեստներով: Ռիհաննան ամսագրին տված հարցազրույցում խոսել է նաև անձնական կյանքի և Բեյոնսեի հետ վատ հարաբերություններ ունենալու մասին:

 

«Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, կասեմ, որ ես հիմա շատ խիտ գրաֆիկով եմ աշխատում և ժամանակ չունեմ որևէ մեկի հետ հարաբերություններ ունենալ, բայց ես հույսս չեմ կորցնում»: 

 

Իսկ ահա ինչ  վերաբերում է Բեյոնսեի հետ վատ հարաբերություններ ունենալուն նա պատասխանել է. «Չկա նման բան, ես ոչ նրա հետ վատ հարաբերություններ ունեմ, ոչ էլ նախանձում եմ նրան, ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ու  չեմ փորձում որևէ մեկին նմանվել: Մարդիկ ուղղակի սիրում են չարախոսել»: