Tert.am-ը գրում է.
Ողջ պատմության ընթացքում, մարդիկ կրել են, վաճառել և կարևորել են թանկարժեք մետաղները, հազվագյուտ ակնեղենը և ոսկյա զարդերը: Adme.ru-ն ներկայացնում է որոշ փաստեր, որոնք կարող են զարմացնել նույնիսկ նրանց, ովքեր իրենց փորձագետ են համարում այս ոլորտում:
1. Բնության մեջ հայտնաբերված ամենամեծ մարգարիտը կոչվում է Ալլահի կամ Լաո Ցզիի մարգարիտ և կշռում է 6.3 կգ։
2. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ոսկերչական հավաքածուն գնահատվում է 57 մլն դոլար:
3. Ջեյմս Կամերոնի «Տիտանիկ» ֆիլմի «Heart of the Ocean» ադամանդն իսկապես եղել է թանկարժեք իր՝ բավականին խոշոր սապֆիր։
4. Բոլոր ադամանդները երկար ժամանակ մնալուց հետո վեր են ածվում գրաֆիտի
5. Չնայած ալմաստը բնության մեջ համարվում է ամենակարծր նյութը, սակայն արհեստական ալմաստն ավելի կարծր է։
6. Չնայած կարծրությանը, ալմաստը շատ փխրուն է. այն կոտրվում է մուրճով հարվածելու դեպքում։
7. Ամուսնության մատանին պարտադիր է համարվել Հռոմի պապ Նիկոլա I-ի կողմից մ.թ 860թ.։
8. Օպալները կարող են 30 տոկոսով բաղկացած լինել ջրից։
9. Ամենաբարձր որակի զմրուխտն ավելի արժեքավոր է համարվում, քան ադամանդը։
10. Ամենամաքուր ոսկին դեղին է, այն փոխում է գույնը, երբ նրա հետ այլ մետաղ են խառնում։
11. Ամենամեծ շափյուղան մուգ կապույտ «Ասիայի աստղ» կոչվող քարն է և այժմ գտնվում է Սմիթսոնյան թանգարանում։
12. Աշխարհում արդյունահանած ողջ ոսկին կարելի է հավաքել 16 մետր խորանարդի մեջ։
13. Օվկիանոսներում կա մոտ 10 մլրդ տոննա ոսկի։
14. Մարգարիտը ձևավորվում է 10,000 ոստրեներից միայն 1-ի մոտ։
15. Միլիոնավոր ալմաստներից միայն մեկն է դառնում զարդ։
16. Բոլոր ալմաստների տարիքն ավելի քան 3 միլիարդ է։
17. Ֆիլմի համար ստեղծված ամենաթանկ ոսկերչական զարդերը կրել է Նիկոլ Քիդմանը «Moulin Rouge»-ում, որի գինը կազմել է 1 մլն դոլար։
18. Բոլոր 12 ամիսներին համապատասխանող քարերը Իսրայելի 12 ցեղախմբերի կողմից են։
19. Հարսանեկան մատանին կրում են մատնեմատին քանի, որ նշվում է, որ այդ հատվածում է գտնվում դեպի սիրտ տանող երակը։
20. Միլիոնավոր տարիներ հետո արևը կվերածվի մեկ մեծ ալմաստե աստղի։