Սեքսը` որպես մշակութային ճյուղ, ընկալվել և ներկայացվել է աշխարհի տարբեր մշակութային ասպարեզներում: Էրոտիկային նվիրված թանգարաններ կան Ամստերդամում, Բեռլինում, Կոպենհագենում, Համբուրգում և Բարսելոնայում: Ամենաառաջին սեքս-թանգարանը բացվել է դեռևս 1819 թվականին Նեապոլում, որն առաջին մասշտաբային անդրադարձն է համարվում սեքսին:
- Ամստերդամի սեքս-թանգարան, որը գտնվում է «Կարմիր լապտերների» թաղամասի մոտակայքում՝ 17-րդ դարի պալատում։ Թանգարանի պատմությունն սկսվում է 1985թ․-ից՝ 19-րդ դարի արվեստի փոքր ցուցադրությունից: Թանգարանը ներկայացնում է էրոտիկ բնույթի նկարներ, լուսանկարներ, սեքսուալ ատրակցիոններ։ Ամեն տարի թանգարանն ունենում է կես միլիոն այցելու։ Թանգարան մուտքն արժե 4 եվրո։
- Եվ այսպես. Փարիզի էրոտիկայի թանգարանը (French: Musée de l'érotisme) բացվել է 1997 թ. նոյեմբերի 8-ին: Թանգարանում կա 7 սրահ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր ճաշակով որևէ բան գտնել. Ճապոնական էրոտիկ նեցուկներ (փոքրիկ քանդակներ, որոնք կախվում էին ճապոնական ավանդական հագուստից' կիմոնոյից), էրոտիկ կահույք (ոմանց դուր կգան յուրօրինակ դիզայնով աթոռները), ացտեկների հոմոսեքսուալ կապերին նվիրված սրահ: Միասեռ սիրո կողմնակից կանանց համար էլ այստեղ կգտնվի հետաքրքրություն: Թանգարանում նաև կարելի է տեղավորվել սրտաձև բազկաթոռների մեջ և դիտել տարբեր ժամանակների էրոտիկ ֆիլմերը: Էքսպոզիցիան փոխվում է 2 ամիսը մեկ անգամ, եթե իհարկե չկա որևէ արտահերթ միջոցառում: Օրինակ` 1998թ. ֆուտբոլի Աշխարի առաջնության ժամանակ թանգարանը ներկայացրեց ֆուտբոլային գնդակով մի շատ տպավորիչ շարք: Չնայած առաջին իրարամերժ տպավորություններին' թանգարանում ցուցադրված շատ իրեր կարող են օգտակար լինել պատմություն ուսումնասիրողների համար: Տարօրինակ է հնչում, բայց փաստ է. այստեղ ներկայացված է Փարիզի «էրոտիկ ժամանակագրությունը»` սկսած քսանականներից մինչ օրս:
- Աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը համարվում է Մայամիի սեքսը դարերի ընթացքում վերնագիրը կրող թանգարանը: Այս թանգարանի գեղարվեստական և էրոտիկ հավաքածուի մեծ մասն են կազմում չինական մշակույթի գործերը, էրոտիկ մանրապատկերները: Այստեղ սեքս-մշակույթի մի մասն է ներկայացված նաև Աֆրիկայի և լատինական Ամերիկայից: Այստեղ է գտնվում նաև սեքս –խաղալիքների խանութը, որը նույնպես ունի մեծ թվով հաճախորդներ և այցելուներ:
- Որքան էլ զարմանալի է, այստեղ սեքս-թանգարանը գտնվում է Սանկտ-Պետերբուրգի՝ շագանակագեղձի ուսումնասիրման ինստիտուտում: Այստեղ մի քանի սենյակ են զբաղեցնում ավելի քան 15.000 սեքս –ցուցադրանմուշներ: Դրանց մեջ ամենապատվավոր տեղը զբաղեցնում է Գրիգորի Ռասպուտինի տղամարդկային հպարտությունը: Գրիգորի Ռասպուտինը Գրիգորի Ռասպուտին 1869-1916, ռուս գյուղացի: Համարվում է, որ սկանդալային կապերի մեջ է եղել ցարական ընտանիքի, Թագուհու, ռուսական էլիտայի կանանց հետ:
- Մեքենաները կոչված են մարդկանց օգնելու կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում` ինտիմ կյանքում: Պրահայի սեքս- մեքենաների թանգարանը այս նպատակին էլ ծառայում է: Այդ հինավուրց շենքի 3 հարկերում ներկայացված են սեքսուալ գործիքներ և սեքս խաղալիքներ, էրոտիկ ոսկյա իրեր: Այստեղ ցուցադրվում են նաև դասական էրոտիկ ֆիլմեր: