ԱՄՆ բնակչուհի 51-ամյա Ալեգրա Կոուլը Ինստագրամի իր էջում ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել 10 տարի առաջ` շոկի ենթարկելով իր հետևորդներին: Շիկահեր ամերիկուհին հրապարակել է կոլաժ, որում պատկերված է ինքը` վիրահատություններից հետո և առաջ:
Daily Star-ի հաղորդմամբ` Կոուլն առաջին անգամ դիմել է կրծքերի մեծացման վիրահատության 33 տարեկանում, որից հետո այլևս չի կարողացել կանգ առնել:
Նախկին ուսուցչուհին արդեն իսկ մեծացրել է հետույքը, շուրթերը, կատարել է փորի ձգում:
Այսօր 51-ամյա գեղեցկուհին Ինստագրամում ունի 1,4 միլիոն հետևորդ և հաճախ է խոստովանում, որ երբեք չի զղջացել իր արտաքինը փոխելու համար: