Tert.am-ը գրում է.

 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Ֆրանսիայում գտնվող իրենց Միրավլ կալվածքի խաղողի այգիներից ներկայացրել են սեփական արտադրության գինու երկրորդ խմբաքանակը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

Jolie-Pitt & Perrin Côtes de Provence Rosé Miraval վարդագույն գինին իր հաճելի գույնի և թեթև թարմ համի շնորհիվ արժանացել է փորձագետների բարձր գնահատականին:

2014թ.-ին ընդամենը 200.000 շիշ գինի կվաճառվի: Աստղային գինու արժեքը բավականին մատչելի է՝ 15 եվրո: