Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան այցելել է Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին գտնվող փախստականների ճամբար, որտեղ շփվել է երեխաների հետ: Սակայն հանդիպման ընթացքում արված լուսանկարներն անհանգստացրել են դերասանուհու երկրպագուներին: Նրանց վախեցրել են ոչ թե ճամբարում տիրող սարսափելի պայմանները, այլ դերասանուհու խիստ նիհարած տեսքն ու «տառապած» ձեռքերը:
Լուսանկարներից մեկում Ջոլին պատկերված է կոլումբացի երեխաներով շրջապատված: Նա կրել է երկար, անթև զգեստ, ինչն էլ թույլ է տվել երկրպագուներին տեսնել դերասանուհու ձեռքերի դուրս ցցված երակները:
«Նա այնպիսի տեսք ունի, կարծես մահանում է», «Աստված իմ, նա ավելի հյուծված է, քան երբևէ», «Ես չեմ քննադատում նրան, բայց նա բացարձակապես անառողջ տեսք ունի», «Վախենալու է». գրել են օգտատերերը: