Mashable պարբերականը ներկայացրել է ամենագեղեցիկ ծերացող աստղերին: Ցուցակում հայտնվել են Անջելինա Ջոլին (40 տ.), Ջորջ Քլունին (54 տ.), Ջենիֆեր Լոպեսը (46 տ.), Հարիսոն Ֆորդը (73 տ.), Շարլիզ Թերոնը (40 տ.), Սալմա Հայեքը (49 տ.), Սոֆյա Վերգարան (43 տ.):
Տարիներ շարունակ նրանք հայտնվում են ամենագեղեցիկ և հմայիչ աստղերի ցանկում և պարզվում է, չեն էլ պատրաստվում իրենց տեղերը զիջել ավելի երիտասարդ աստղերին: Ցուցակում հայտնվել են նաև Հելեն Միրենը (70տ.), Հոլի Բերրին (44 տ.), Դուեյն Ջոնսոնը (43 տ.), Ջեյն Ֆոնդը (78 տ.) և ուրիշներ: