People հանդեսը ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին ճանաչել է աշխարհում 2016 թվականի ամենագեղեցիկ կինը: Այդ մասին հրատարակությունն ապրիլի 20-ին հայտնվել է իր կայքում:

 

Նշվում Է, որ 47-ամյա Էնիսթոնն զբաղվում է առողջ ապրելակերպի քարոզչությամբ: Կինոաստղը շաբաթական շուրջ 6 ժամ նվիրում է սպորտին: Էնիսթոնը նաև հետեւում Է սննդակարգին՝ դրանից բացառելով ֆասթ-ֆուդը: Գեղեցկության բաղադրիչների թվում դերասանուհին նշել է ներքին վստահությունը, հանգստությունը, բարությունն ու ազնվությունը:

 

«Ընդունեք մարտահրավերները եւ ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Ինքներդ ձեզ անհաջողակ մի համարեք և թույլ մի տվեք շրջապատողներին քննադատել ձեր կյանքը, ստիպել ձեզ ճնշված զգալ»,-ասել է Էնիսթոնը հանդեսին տված հարցազրույցում: