Ամերիկացի դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը մոլորակի ամենագեղեցիկ կինն է ճանաչվել People ամերիկյան հանդեսի վարկածով:
«26 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Ջուլյա Ռոբերտսն առաջին անգամ հայտնվեց People-ի համարի շապիկին, որը նվիրված էր «աշխարհի ամենագեղեցիկ կանայք» վարկանիշին, եւ նա առաջվա պես մնում է մեր սիրելի սիրունիկը»,-գրում է հանդեսը իր ինտերնետ-էջում զետեղված հոդվածում:
Հրատարակությունն ակնարկում Է 1990 թվականին Էկրան բարձրացած «Սիրունիկը» նշանավոր ֆիլմի անվանումը, որում գլխավոր դերը կատարել է Ռոբերտսը:
49-ամյա դերասանուհին վերջին քառորդ դարի ընթացքում հինգերորդ անգամ է Երկրի ամենագրավիչ կինը ճանաչվել ըստ People-ի ամենամյա վարկանիշի արդյունքների: «Հինգերորդ անգա՞մ: Դա անչափ հաճելի է»,-ասել է նա հանդեսին տված հարցազրույցում՝ հասկանալ տալով, որ ինքը նման հաշվարկներով չի զբաղվել:
Հարցին՝ հուզվում է արդյոք, Ռոբերտսը պատասխանել է. «Հիմա կսկսեմ հուզվել: Այնպես որ կանգ առնենք այն բանի վրա, որ դա պարզապես հաճելի է»:
2016 թվականին People հանդեսը մոլորակի ամենագեղեցիկ կինն էր ճանաչել ամերիկացի մեկ այլ դերասանուհու՝ Ջենիֆեր Էնիսթոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: