Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել վեցամյա ռուսաստանցի Անաստասիա Կնյազեւան: Այդ մասին հայտնել է The Daily Mail բրիտանական հրատարակությունը: Աղջիկը եկել է փոխարինելու 16-ամյա ֆրանսուհի Տիլան Բլոնդոյին, որն այդ տիտղոսն ստացել էր նույն տարիքում:

Կնյազեւան արդեն երկրպագուների լեգիոն է հավաքել ամբողջ աշխարհում, որոնք հիացած են նրա՝ տիկնիկի արտաքինով եւ երկնագույն պայծառ աչքերով: Instagram-ի նոր աստղն արդեն 500 հազարից ավելի բաժանորդներ ունի:

Մինչ այժմ Նաստյան արդեն մասնակցել է տասնյակ ֆոտոսեսիաների, ինչպես նաեւ պարտավորագիր է կնքել President Kids Management մոդելային գործակալության հետ: 2016 թվականի հոկտեմբերին նա դարձել է Mischka Aok բրենդի Little Miss Aoki հավաքածուի դեմքը:

Բացի այդ, նրան հրավիրել են մասնակցելու Amoreco-ի եւ Kisabiano-ի գովազդային արշավներին: