Այնպես է ստացվել մեր հասարակությունում, որ գեղեցիկ արտաքին ունեցող մարդիկ նախանձ են առաջացնում։ Բայց ինչո՞ւ չուրախանալ այնպիսի մարդկանցով, ովքեր ոչ միայն գեղեցիկ են բնությունից, այլ նաև փորձում են ինչ-որ բանի հասնել կյանքում:

Ծանոթացեք. վոլեյբոլիստուհի Ալիսա Մանենոկը համատեղում է ուսումը, սպրոտը և աշխատանքը մոդելային գործակալությունում:

Մարտ ամսին «Supermodel International – 2016» գեղեցկության միջազգային մրցույթում նա նվաճել է առաջին վիցե-միսս տիտղոսը, նա նաև միակ մասնակիցն է եղել, ում լրացուցիչ պարգևատրել են նաև որպես «Միսս ֆոտոգենիկություն»

:

21-ամյա սպորտսմենուհի և մոդելն ապրում և սովորում է Կազանում:

Այս աղջիկը հետաքրքրական է այնքանով, որ մնացած մոդելների պես ոչ թե տարատեսակ վիրահատութունների և հնարքների շնորհիվ է պահում իր կազմվածքը, այլ սպորտային մարզումների։ Կարելի է ասել, որ Ալիսան առաջին հերթին վոլեյբոլիստուհի է, հետո նոր մոդել։ Դա իրական գեղեցկության գնահատման թերևս ամենաառաջին արժանիքն է։ Պլաստիկ վիրահատությունների միջոցով «մոդել» դարձած «գեղեցկուհիներն» այսօր չափազանց շատ են։