People հանդեսը հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոկին ճանաչել Է 2015 թվականի ամենագեղեցիկ կինը: 

 

Խմբագրությունը չի կազմել որեւիցե վարկանիշ և ընտրությունն արել է անձնական նախապատվությունների հիման վրա՝ 50-ամյա դերասանուհու լուսանկարը զետեղելով թարմ համարի շապիկին եւ նրան անվանելով «իսկական ու ճառագող»: Լրագրողները նշել են, որ Բուլոկի գեղեցկությունը չի տեղավորվում ընդհանուր ճանաչում գտած պատկերացումներում, սակայն անփոփոխ է մնացել նրա 30 տարվա կինոկարիերայի ընթացքում:

 

People-ին տված հարցազրույցում կինոաստղը խմբագրությանը շնորհակալություն է հայտնել իրեն պատվելու համար, նշելով, որ «իսկական գեղեցկությունը մայր լինելն է»:

 

Սանդրա Բուլոկը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» և «Ոսկե գլոբուս» է ստացել «Անտեսանելի կողմը» ֆիլմում խաղացած դերի համար, որը էկրան է բարձրացել 2010 թվականին: Նույն տարվա հունվարին նա ամուսնու՝ հեռուստահաղորդավար Ջեսի Ջեյմսի հետ միասին որդեգրել են մի տղայի՝ Լուիս Բարդոյին: 2010 թվականի ապրիլին զույգը բաժանվել է: Բուլոկն այժմ երեխային միայնակ է դաստիարակում:

 

People հանդեսն ամենագեղեցիկ կնոջ կոչումը շնորհում է ամեն տարի: 2014 թվականին հրատարակությունը թույլ սեռի ամենագրավիչ ներկայացուցիչ էր ճանաչել դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյին:

Сандра Буллок – самая красивая женщина года

Сандра Буллок – самая красивая женщина года

 

 

Сандра Буллок – самая красивая женщина года