49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը շնորհավորել է սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսին, իրենց հարաբերությունների 2 տարվա կապակցությամբ:
Երգչուհին լուսանկար է տեղադրել իր ինստագրամի էջում և կից գրառում կատարել.
«Երկու տարվա ծիծաղ, երկու տարվա ուրախություն, երկու տարվա արկածներ, անհանգստություն, մեծություն ու իսկական ընկերություն։ Եվ այնքան շատ սեր։ Դու իմ աշխարհն ավելի գեղեցիկ, անվտանգ, կայուն ես դարձնում մշտապես շարժման մեջ գտնվող աշխարհում։ Դու ստիպում ես ինձ դեռահաս զգալ, ով ամեն ինչ նորից է ապրում։ Որքան երջանիկ եմ, որ գտել եմ քեզ, իմ սեր»։