Երգիչ Հայկոն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երաժիշտը իր ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի հետ է։ Հայկոն ջերմ գրկել է որդուն։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ Հայկոն ու որդին շատ նման են իրար. «Իսկական հայրիկն է», «երկու հրաշք»։