43-ամյա Ալեքս Ռոդրիգեսը սրտառուչ շնորհավորել է Ջենիֆեր Լոպեսին 50-ամյակի կապակցությամբ՝ հուզելով ոչ միայն երկրպագուներին, այլեւ սիրելիին։ Մարզիկը հոլովակ է պատրաստել, որում պատկերված են երգչուհու հետ անցկացրած լավագույն պահերը։

«О Боже, до слез»: Дженнифер Лопес потрясло поздравление бойфренда с 50-летием

«Ողջուն, փոքրիկ։ Ես պարզապես ցանկանում եմ շնորհավորել ծննդյանդ օրը։ Դու կյանքի լավագույն զուգընկերն ես։ Հրաշալի մայր։ Լավագույն երգչուհի։ Քո երկրպագուներն ու երեխաները սիրում են քեզ, ես եւս սիրում եմ քեզ։ Արի այս օրը յուրօրինակ դարձնենք։ Սիրում եմ»,- տեսանյութում ասում է Ալեքսը։

Ջենիֆեր Լոպեսն իր հերթին խոստովանել է, որ սիրելիի խոսքերը դիպչել են իր սրտին։ «Աստված իմ, հուզիչ է… Այնքան եմ սիրում իմ ու քո կյանքը։ Այնքան եմ սիրում քեզ։ Շնորհակալություն քեզ, իմ հրաշալի մաչո»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է աստղը։

Ի դեպ, իր ծննդյան օրվա առիթով Ջենիֆեր Լոպեսը պատրաստել է It's My Party Tour համերգային շրջագայությունը։ Լոպեսն արդեն իսկ համերգներով հանդես է եկել Ամերիկայում, իսկ մոտ ժամանակներս շոուն կբերի նաեւ աշխարհի այլ երկրներ։

 

style.news.am